Ոսկով հաշիվ / Էսքրու հաշիվ info template
Հայտնի է, որ ընթերցողը, կարդալով հասկանալի տեքստ, չի կարողանա կենտրոնանալ տեքստի ձևավորման վրա: Lorem Ipsum օգտագործելը բացատրվում է նրանով, որ այն բաշխում է բառերը քիչ թե շատ իրականի նման, ի տարբերություն «Բովանդակություն, բովանդակություն» սովորական կրկննության, ինչը ընթերցողի համար հասկանալի է:
Ոսկով հաշիվների բացման և վարման պայմաններ.
- Ոսկով հաշիվները բացվում են և ֆիզիկական, իրավաբանական անձ հանդիսացող Հաճախորդների համար:
- Հաշիվները բացվում են միայն 999.9 հարգի ոսկու համար:
- Հաշվի նվազագույն մնացորդը սահմանվում է 0 գրամ:
- Ոսկով հաշիվներում անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է գրամներով` 0.01 գրամի ճշտությամբ:
Ոսկու մուտքագրումը հաշվին իրականացվում է`
- այլ բանկերում բացված Հաճախորդի ոսկով հաշիվներից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով,
- հաշվի վրա հաշվառման պայմանով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ից ոսկու գնման միջոցով,
- Հաճախորդի օգտին երրորդ անձանց կողմից ոսկով փոխանցումներ իրականացնելիս:

Ոսկու ելքագրումը հաշվից իրականացվում է`
- այլ բանկերում բացված Հաճախորդի ոսկով հաշիվներին ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով,
- հաշվից ելքագրման պայմանով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին ոսկի վաճառելու միջոցով,
- Հաճախորդի հանձնարարականի համաձայն երրորդ անձանց օգտին ոսկով փոխանցումների իրականացման դեպքում:
INFO
Ոսկու անկանխիկ առքուվաճառքը կատարվում է համաձայն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից սահմանված անկանխիկ ոսկու փոխարժեքների:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ոսկու առքի և վաճառքի փոխարժեքները սահմանում է հիմնվելով անկանխիկ ոսկու միջազգային գնանշումների վրա: