ARMSWISS BANK

Կորպորատիվ կառավարում

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման միջազգայնորեն ընդունված սկզբունքներով և լավագույն փորձով` առավել մեծ ուշադրություն դարձնելով որոշումների կայացման և խնդիրների լուծման կոլեգիալության սկզբունքին, որի ընդունման և իրագործման վառ ապացույց կարող են հանդիսանալ բանկում ստեղծված մի շարք կոլեգիալ մարմիններ` Աուդիտ կոմիտե, Վարկային կոմիտե, Ներդրումային կոմիտե, Ակտիվների և Պասիվների կառավարման կոմիտե, Բյուջետային հանձնաժողով և այլ նպատակային խմբեր: Բանկն իր կորպորատիվ կառավարման համակարգը կառուցել է սահմանափակումների և հակակշիռների (checks and balances) միջազգայնորեն ընդունված սկզբունքի հիման վրա, որն արտահայտվում է գործունեության ընթացքում հետևյալ հիմնական դրույթների պարտադիր կիրառմամբ.

  • Լիազորությունների և պարտականությունների հստակ տարանջատում
  • Բաժնետիրոջ, Խորհրդի, Գործադիր մարմնի, Ներքին և Արտաքին աուդիտորների միջև արդյունավետ համագործակցություն
  • Հուսալի ներքին հսկողության համակարգի առկայություն
  • Առավել ռիսկային ոլորտներում որոշումների կայացման կոլեգիալություն
  • Գործարքների և ռիսկային գործողությունների կատարում առնվազն երկու անձի մասնակցությամբ
  • Հաշվետվողական և տեղեկատվական կայուն համակարգի առկայություն
  • Կորպորատիվ վարքագծի արժեքների պահպանում
  • Հստակ ձևակերպված ռազմավարական ծրագրի առկայություն

Նշված սկզբունքներն իրենց արտացոլումն են գտել բանկի կանոնադրությունում և խորհրդի կողմից հաստատված մի շարք փաստաթղթերում:

FAQ
  • Հաճախորդների սպասարկման քաղաքականությամբ բանկից պահանջվում է հաճախորդին մատուցել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված և հաճախորդի պահանջները բավարարող, այսպես կոչված, «թեյլոր մեյդ» ծառայություններ` դրսևորելով անհատական մոտեցում և պարբերաբար առաջարկելով նոր ծառայություններ:

    «Ճանաչիր Հաճախորդիդ» ծրագիրը և անհատական մենեջերները նպաստում են բանկ-հաճախորդ հարաբերությունները թափանցիկ, հասկանալի և ընդունելի դարձնելուն, ինչպես նաև հաճախորդների ժամանակը խնայելուն ու բարենպաստ միջավայր ստեղծելուն:

  • Հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների պատշաճ ձևով հավաքագրումն ու պահպանումը հանդիսանում են ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի նկատմամբ հաճախորդների կողմից ցուցաբերվող վստահության կարևորագույն գրավական: Բանկը ձգտում է առավելագույնս պահպանել հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը` բացահայտելով միայն ՀՀ օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

    Հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության քաղաքականություն

  • Ռիսկերի կառավարման գործընթացը կազմակերպված է բանկի խնդիրներին համահունչ և նպատակ ունի արդյունավետ կառավարել ինչպես բանկի, այնպես էլ բանկի հաճախորդների ռիսկերը: Ռիսկերի կառավարման գործընթացի նպատակն է կանխատեսել և հնարավորինս կանխել և/կամ նվազեցնել ռիսկերը` դրանց հետևանքները վերացնելու փոխարեն: Ռիսկերի վերլուծությունը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ռազմավարական և մարտավարական պլանավորման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի գնահատման անբաժանելի մասն է հանդիսանում: Դա է պատճառը, որ բանկում ստեղծված է ռիսկերի կառավարման առանձին ստորաբաժանում, որն իրականացնում է ռիսկերի շարունակական գնահատում և բանկի գործառնությունների նկատմամբ ամենօրյա հսկողություն` ստուգելով առավել ռիսկային գործարքները և հետևելով բանկի ներքին նորմատիվային դաշտին:

    Բանկի ռիսկերի կառավարման կարևորագույն ուղղություններից է նաև սոցիալական և բնապահպանական ռիսկերի կառավարումը, որը Բանկում իրականացվում է համակարգված, ժամանակակից գործիքների և միջազգային լավագույն փորձին համահունչ ներքին իրավական կարգավորումների կիրառմամբ` մշտապես հարստացնելով այս ոլորտում աշխատակիցների գիտելիքները և փորձը: Սոցիալական և բնապահպանական ռիսկերի կառավարման շրջանակում շարունակաբար իրականացվում է խնդիրների վելուծություն, գործիքակազմի ընտրություն և ռիսկերի զսպում:

    Սոցիալական և բնապահպանական ռիսկերի կառավարման ուղեցույց