Բանկային հաշիվ

Բանկային հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Բրիտանական ֆունտ ստեռլինգով, ՌԴ ռուբլով և այլ հաշիվներ, որոնք Ձեզ թույլ կտան իրականացնել մուտքեր, ելքեր, փոխարկումներ, փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:

Ռեզիդենտ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում
  • Ընթացիկ հաշվի բացում AMD 25,000
    Կառուցապատողի հատուկ հաշվի բացում AMD 50,000
    Ընթացիկ հաշվի բացման սակագինը գանձվում է առաջին հաշվի բացման համար, երկրորդ և հաջորդող հաշիվները բացվում են անվճար: Յուրաքանչյուր հաճախորդի համար ՀՀ դրամով հաշվի բացումը պարտադիր է:
    էսքրոու հաշվի բացում և սպասարկում, պայմանագրի պայմանների փոփոխություն

    գործարքի գումարի 0.20%,

    նվազագույնը` AMD 50,000,

    առավելագույնը` AMD 300,000,
    յուրաքանչյուր լրացուցիչ համաձայնագրի համար` AMD 25,000

Լրացուցիչ տեղեկություններ
  • Հաճախորդների սպասարկման քաղաքականությամբ բանկից պահանջվում է հաճախորդին մատուցել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված և հաճախորդի պահանջները բավարարող, այսպես կոչված, «թեյլոր մեյդ» ծառայություններ` դրսևորելով անհատական մոտեցում և պարբերաբար առաջարկելով նոր ծառայություններ:

    «Ճանաչիր Հաճախորդիդ» ծրագիրը և անհատական մենեջերները նպաստում են բանկ-հաճախորդ հարաբերությունները թափանցիկ, հասկանալի և ընդունելի դարձնելուն, ինչպես նաև հաճախորդների ժամանակը խնայելուն ու բարենպաստ միջավայր ստեղծելուն:

  • Հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների պատշաճ ձևով հավաքագրումն ու պահպանումը հանդիսանում են ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի նկատմամբ հաճախորդների կողմից ցուցաբերվող վստահության կարևորագույն գրավական: Բանկը ձգտում է առավելագույնս պահպանել հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը` բացահայտելով միայն ՀՀ օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

    Հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության քաղաքականություն

  • Ռիսկերի կառավարման գործընթացը կազմակերպված է բանկի խնդիրներին համահունչ և նպատակ ունի արդյունավետ կառավարել ինչպես բանկի, այնպես էլ բանկի հաճախորդների ռիսկերը: Ռիսկերի կառավարման գործընթացի նպատակն է կանխատեսել և հնարավորինս կանխել և/կամ նվազեցնել ռիսկերը` դրանց հետևանքները վերացնելու փոխարեն: Ռիսկերի վերլուծությունը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ռազմավարական և մարտավարական պլանավորման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի գնահատման անբաժանելի մասն է հանդիսանում: Դա է պատճառը, որ բանկում ստեղծված է ռիսկերի կառավարման առանձին ստորաբաժանում, որն իրականացնում է ռիսկերի շարունակական գնահատում և բանկի գործառնությունների նկատմամբ ամենօրյա հսկողություն` ստուգելով առավել ռիսկային գործարքները և հետևելով բանկի ներքին նորմատիվային դաշտին:

    Բանկի ռիսկերի կառավարման կարևորագույն ուղղություններից է նաև սոցիալական և բնապահպանական ռիսկերի կառավարումը, որը Բանկում իրականացվում է համակարգված, ժամանակակից գործիքների և միջազգային լավագույն փորձին համահունչ ներքին իրավական կարգավորումների կիրառմամբ` մշտապես հարստացնելով այս ոլորտում աշխատակիցների գիտելիքները և փորձը: Սոցիալական և բնապահպանական ռիսկերի կառավարման շրջանակում շարունակաբար իրականացվում է խնդիրների վելուծություն, գործիքակազմի ընտրություն և ռիսկերի զսպում:

    Սոցիալական և բնապահպանական ռիսկերի կառավարման ուղեցույց